Jump to content

Ուիլյամ Էգլսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Էգլսթոն
անգլ.՝ William Eggleston
Ծնվել էհուլիսի 27, 1939(1939-07-27)[1][2][3][…] (85 տարեկան)
ԾննդավայրՄեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիսիսիպիի համալսարան, Վանդտրբիլտի համալսարան և The Webb School?
ԵրկերGreenwood, Mississippi?
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքegglestontrust.com

Ուիլյամ Էգլսթոն (անգլ.՝ William Eggleston, հուլիսի 27, 1939(1939-07-27)[1][2][3][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի լուսանկարիչ, գունավոր գեղարվեստական լուսանկարների հիմնադիր, վավերագրական լուսանկարչության ներկայացուցիչներից մեկը։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Էգլսթոնը ծնվել է Ամերիկայի հյուսիսում հարուստ պլանտատորի ընտանիքում։ Լուսանկարել սկսել է 10 տարեկան հասակից։ Կրթությունը ստացել է Վանդերբիլթի և Միսսիսիպի նահանգի համալսարանում։ Արդեն այս տարիներին իր ամբողջ ժամանակը նվիրել է լուսանկարչությանը։ 1950-ական թվականների վերջում, որպես լուսանկարիչ, աշխատել է հյուսիսային նահանգներում և ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ 1959 թվականին հաճախել է լուսանկարիչներ Անրի Կարտիե Բրեսոն, Ռոբերտ Ֆրանկի, Ուոկեր Էվանսի ցուցահանդեսներին, որոնց ստեղծագործությունները մեծ ազդեցություն է ունեցել երիտասարդ լուսանկարչի վրա։

Ու․ Էգլսթոնը տեղափոխվելով Նյու Յորք ծանոթացել է հայտնի լուսանկարիչներ՝ Դիանա Արբուսի և Գարի Վինոգրանդի, իսկ 1971 թվականին Ջոն Ժարկովսկու հետ։ 1976 թվականին Ժարկովսկին լինելով Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հոգաբարձու, օգնել է Էգլսթոնին կազմակերպել «Photographics by William Egglestone» սեփական նկարների ցուցահանդեսը, որը նրան հայտնի դարձրեց։ Չնայած այն հանգամանքին, որ հանդիպեց պրոֆեսիոնալ քննդատության, այն կարևոր իրադարձություն էր ժամանակակից լուսանկարչության զարգացման գործում, քանի որ առաջին անգամ ներկայացվեց գունավոր գեղարվեստական լուսանկարչությունը։ 1976 թվականից Ու․ Էգլսթոնը կրում է «Գունավոր լուսանկարչության հայր» պատվավոր կոչումը։ Միաժամանակ այդ ցուցահանդեսին զուգընթաց հրատարակեց «Wiiliam Egglestone Guide» ալբոմը։ Ու․ Էգլսթոնի ուսանողների թվում կան ժամանակակից լուսանկարչության և կինոյի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Անդրեաս Գուրսկին, Սոֆյա Կոպպոլան, Դեյվիդ Լինչը և Յուրգեն Թելլերը։

1970-ական թվականների վերջից մինչև 1980-ական թվականների սկիզբը ճամփորդել է աշխարհով մեկ և լուսանկարել է Չինաստանում, Իսպանիայում, Հարավային Աֆրիկայում, Քենիայում, Անգլիայում, Յամայկայում։ 1983 թվականին տուրիստական հրատարակության համար ստեղծեց Գրեյսլենդի լուսանկարների ալբոմը։ Վարպետը իր ամենակարևոր աշխատանքը համարում է «William Egglstone Guide», որը հրատարակել է 1976 թվականին։

Ու․ Էգլսթոնը լուսանկարչության ոլորտում հանդիսանում է ազգային և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Նրա աշխատանքները պահվում են աշխարհի ամենամեծ թանգարանների հավաքածուներում։

Ընտրված ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 William EgglestonOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
  4. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. https://www.hasselbladfoundation.org/wp/hasselblad-priset-2/award-winners/